«Կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են». Պուտինը՝ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման հակառակորդների մասին
Նրանք, ովքեր խոչընդոտում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկմանը, «կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետխորհրդի և Գիտության և կրթության խորհրդի համատեղ նիստում, հայտնում է rbc.ru-ն։
Պուտինի կարծիքով՝ «դա նաև հիմարություն է այն մարդկանց կողմից, որոնք թույլ չեն տալիս, որ այս համակարգը աշխատի, քանի որ գազի հավելյալ մատակարարումները եվրոպական շուկա, անկասկած, կնվազեցնեն վառելիքի գինը»:
«Նրանք չեն ցանկանում ուղղակիորեն մեզնից գնել, այդ դեպքում նրանց համար գինը կնվազեր, այն էլ զգալիորեն։ Նրանք ուղղակի կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։ Սա զարմանալի է»,- ասել է ՌԴ նախագահը։