Կուսակցությունների վարկանիշային աղյուսակը նայելով՝ քիչ մնաց լացեի
Կայքերից մեկում կուսակցությունների վարկանիշային աղյուսակը նայելով՝ քիչ մնաց լացեի. ինձ նման ակտիվ ու քաղաքականապես հասուն անձը գործողներից ոչ մեկին ձայն չէր տա, եթե այսօր տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ: Այսպես, ՀՀԿ-ին բացառում ենք, նույնը՝ ԲՀԿ-ի առումով, ՀՅԴ-ի երբեք ձայն չեմ տվել ու չեմ կարծում, թե կտամ, նույնը՝ ՕԵԿ-ի առումով, ՀԱԿ-ին այլևս ձայն տալու միտք չունեմ, «Ժառանգությունը» լավ կանի, որ կողմնորոշվի որպես ամբողջություն, այլապես ձայն չեմ տա, «Ազատ դեմոկրատները» մեր երկրում դեռ երկար անելիք չեն ունենա, իսկ արտախորհրդարանական ուժերից ոմանք անցյալ են, իսկ անցյալն իմաստ չունի վերականգնել՝ զորօրինակ ՀՀՇ-ն, այլ դեմոկրատների տեղը չգիտեմ էլ. դուք ասեք՝ դեմոկրատների ղեկավարը որպես վարձու աշխատող փող է ստանում ռուսաստաններից՝ իսկ նրանք ո՜ւր, դեմոկրատիան՝ ո՜ւր... Մի խոսքով, այսօր իմ մեն միակ, թանկարժեք ու հարազատ ձայնը կկորչեր անիմաստ. չինմաչինցի իմաստուն: