ԿԽՄԿ. 2023-ին Ադրբեջանում գերեվարված հայերի ու նրանց հարազատների միջև 660 շփում է եղել
2023 թվականի ընթացքում 660 տեսաձայնային հաղորդագրություններ, Կարմիր խաչի նամակներ են փոխանակվել, ինչպես նաև կատարվել հեռախոսազանգեր հակամարտության սրացման առնչությամբ Ադրբեջանում պահվող հայերի և նրանց հարազատների միջև։ Այս մասին հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։
«Մեր պատվիրակները Բաքվում կանոնավոր կերպով այցելել են ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը»,- նշում են ԿԽՄԿ-ից։