Կյանքի գրված ու չգրված օրենքներ, Որոնք խորտակում են, շատ ճակատագրեր
Փորձություն է այս կյանքը, հավատա՛ իմ ընկեր,
Որտեղ՝ ուժեղները, գտնում են անգին գանձեր,
Իսկ թույլերը՝ կորցնում ու հուսահատվում,
Եվ իրենց կյանքում անբախտ համարում։
Հիրավի գիտեմ, որ պայքարողը կգտնի անխոս,
Կունենա ա՛յն ինչ, երազել է միշտ.
Իսկ թույլը՝ որքան էլ, որ լինի մեծ սրտի տեր,
Միշտ էլ, ուժեղի դեմ մեղավոր է իմ ընկեր,
Կյանքի գրված ու չգրված օրենքներ,
Որոնք խորտակում են, շատ ճակատագրեր։
Արևիկ Թերզյան