ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.ՀՈՎԻԿ ՎԵՐԱՆՅԱՆ.ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄԵՐՆ Է ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ

ՀՈՎԻԿ ՎԵՐԱՆՅԱՆԻՆ
ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄԵՐՆ Է
Լեռների գահին թիկնել է հպարտ,
Հայոց անվեհեր արծիվը լայնլիճք,
Ու հսկում է նա հողն արյունաձիգ,
Ինչպես թագակիր սուրբ հայրենիքի։
Գեղամա երկրի փառապանծ հերոս,
Լուսավոր հոգիդ երկինք բարձրացավ,
Որ բաց անհունից հսկի սուրբ հողը,
Թևերով արձակ ու անեզրական։
Հերոս դու ընկար,մարտի թեժ դաշտում,
Սրտումդ պահած հավատքն արարչի,
Ընկար դու հերոս, որ նոր գարունքին,
Հայոց աշխարհում սերը թևածի։


Խոնարհումս մարտի դաշտում ընկած հերոսներին
Նարեկ Պապոնց
