Կյանքը ցույց է տվել, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի գոյությունը իրեն չի արդարացրել. Դավիթ Բաբայան
Yerkir.am-ը գրում է.Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մինսկ, որտեղ նախատեսվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաղթղթի ստորագրումը: Պայմանագրի ներկա տարբերակը ենթադրում է մաքսակետի տեղադրում Հայաստանի սահմանակից այն երկրների հետ, որոնք չեն հանդիսանում ԵՏՄ անդամ: Ըստ այս պայամանագրի, ստացվում է, որ մաքսակետ պետք է տեղադրվի նաեւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ:
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով մաքսակետի մասին, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ իր կարծիքով մաքսակետ չի դրվելու, պարզապես այդ թեմայի շուրջ շահարկումներ են իրականացվում:
Դավիթ Բաբայանի խոսքով` ժամանակին, պատերազմական տարիներին մաքսակետ եղել է Հայաստանի ու Արցախի սահմանին, սակայն անգամ այդ ժամանակ, չեն եղել նման շահարկումներ: «Կյանքը ցույց է տվել, որ այդ մաքսակետի գոյությունը իրեն չի արդարացնում, այսինքն չի ազդում տնտեսական փոխգործակցության վրա, և դրանք հանվել են: հիմա չգիտես ինչու շարունակվում են այդ շահարկումները»,- ասաց Դավիթ Բաբայանը: Հայաստանը անդամ է ԱՀԿ-ին, տարբեր այլ միջազգային կամզակերպություններին, և երբևէ նման մաքսակետի տեղադրման հնարավորության մասին որևէ մեկը չի խոսել:
Դավիթ Բաբայանը նշեց, որ բազմից է ասվել, որ նման մաքսակետ չի կարող դրվել, որ դրա իմաստը չկա, մանավանդ որ Արցախի տնտեսությունն այդքան հզոր չէ: «Չկա մաքսակետ դնելու համար ոչ օբյեկտիվ, ոչ էլ սուբյեկտիվ պատճառ»,- ասաց նա: Այն հարցին, բացառվու՞մ է արդյոք, որ Ղազախստանը կներկայացնի մասքակետի պահանջ, Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց, որ Ղազախստանը կարող է նման պահանջ ներկայացնել կամ չներկայացնել, դա այլ հարց է:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
