ԿԸՀ-ն դեռ չի ստացել դիմումներ
Հայկական ժամանակ թերթը գրում է. Վաղը լրանում է Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրումների վերջնաժամկետը: Երեկ աշխատանքային օրվա ավարտին, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ որեւէ ուժից ընտրություններին մասնակցելու հայտ չէր ստացել:
Ենթադրվում է, որ քաղաքական ուժերն իրենց փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնեն վերջին օրը միայն: Երեւանի ավագանու ընտրությունները մայիսի 14-ին է:
