ԿԸՀ-ն պատասխանող կողմ է ներգրավված լինելու ՍԴ-ում. «Առավոտ»
«Առավոտ». Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ի` Սահմանադրական դատարան ներկայացրած նյութերի քննության գործընթացում ԿԸՀ-ն պատասխանող կողմ է: Մեր հարցին՝ արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) մանդատից զրկելը վերջին ձայնագրությունից հետո, որտեղ մանրամասներ կան, թե ինչ մեթոդներով է գործել նա, պարոն Մուկուչյանն ի պատասխան ասաց, թե ձեռնպահ կմնա այս պահին մեկնաբանություններից:
Միայն հայտարարեց, թե իրենք հրապարակել են ընտրությունների արդյունքները, այդ առումով ԿԸՀ-ն գործառույթ, որպես այդպիսին, այլեւս չունի: Դառնալով Արտակ Սարգսյանին վերաբերող ձայնագրությանը՝ պարոն Մուկուչյանն ընդհանուր գնահատական տվեց. «Ինչպես արդեն հայտարարություններ են հնչել, այդ ձայնագրությունը եւս այն նյութերից մեկն է, որը «Կոնգրես-ՀԺԿ»-ի կողմից ներկայացվել է Սահմանադրական դատարան: Իսկ ԿԸՀ-ն պատասխանող կողմ է ներգրավված լինելու:
Մանրամասները ՝ «Առավոտ»-ում:
