Կյուրեղյանի դատը՝ այսօր. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ այսօր՝ ժամը 16:30-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենան Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ «Ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի» նախաձեռնության անդամները Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարություն են տարածել:
Թերթը հիշեցնում է, որ Կյուրեղյանը մեղադրվում է հունիսի 12-ին՝ Շանթ Հարությունյանի գործով դատավարության օրը, դատարանի շենքի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 07.11.2014թ. համարում:
