Լալա Հովսեփյանը՝ մեր օգնության կարիքն ունի
Արարատի մարզից ստացել ենք հերթական նամակը, որդին՝ Սիփանն անհանգստանում է մայրիկի՝ տիկին Լալայի առողջության համար և հավատով դիմում հայրենակիցների աջակցությանը, եկեք չլինենք անտարբեր, օգնենք երիտասարդ կնոջը կյանքի կոչվելու։
Տեղադրում եմ տրամադրված բոլոր տվյալները՝
Երիկամային խրոնիկ անբավարարություն.Փորձենք օգնել այս կնոջը
51-ամյա Լալա Տելմանի Հովսեփյանը 2019թ-ի փետրվարի 4-ին դիմելով 《Էրեբունի》բժշկական կենտրոն ախտորոշվել է խրոնիկ երիկամային անբավարարությամբ: Այժմ Լալան շաբաթական երեք անգամ ստանում է ծրագրային հեմոդիալիզ` 3 ժամ տևողությամբ << Էրեբունի>> բժշկական կենտրոնում: Բժիշկները, որպես լավագույն տարբերակ, առաջարկում են կատարել երիկամի փոխպատվաստում: Հայաստանում այսօր կատարվում է այդ վիրահատությունը, որը շատ թանկ արժե: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել Լալա Տելմանի Հովսեփյանին, նրա որդու` Սիփան Ռազմիկի Պետրոսյանի անունով,
<<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>>-ում բացվել են հաշվեհամարներ`
AMD 220390520181000
USD 220390520025001
EUR 220390520025002
Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել նաև +37499 25 00 02, +37477 68 67 00 հեռախոսահամարներին:
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ


