«Լափելը» բյուջեի ուղղվածության հետ կապ չունի. Պավել Սաֆարյան
Եթե բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն, բա ի՞նչ ուղղվածության պետք է լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է 2014թ. պետբյուջեի նախագիծը դարձյալ սոցիալական կոչվում. նախորդ բյուջեն եւս սոցիալական էր, բայց, ԱԺ նախագահի գնահատմամբ, այդ բյուջեն «լափեցին»:
««Լափելն» ուղղվածության հետ կապ չունի: Այսինքն՝ լափելն ի՞նչ կապ ունի ուղղվածության հետ: Ի՞նչ է՝ լափելու բյուջե՞ եք ուզում անվանեք: Դուք այսպիսի՞ ուղղվածություն եք տենում: Ես ուզում եմ ձեր տրամաբանությունը հասկանալ: Բյուջեի հետ սա ինչ առնչություն ունի՞… բյուջեի ծախսերն այնքան թափանցիկ են, որ… Հիմա մեր բյուջեի մեջ 50 տոկոսը սոցիալական ծախսեր են, բա ի՞նչ ասենք, ասենք՝ ոչ սոցիալական բյուջե՞»,- զայրացած պատասխանեց նա:
