Լարված իրավիճակ ՇՊՀ-ում․ նախկին պատգամավորի մայրը ռեկտոր է ցանկանում դառնալ
Շիրակի Պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Irakanum.am-իունեցած հավաստի տեղեկություններով բուհում անառողջ մթնոլորտ է ստեղծվել այն բանից հետո, երբ համալսարանի ռեկտորի պաշտոնին է հավակնել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը՝ Թամարա Մելիքյանը, ով համալսարանում դեկան է աշխատում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն ՀՀԿ-ական Թամարա Մելիքյանը ամեն ինչ անում է, որպեսզի պաշտոնանկ արվի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, եւ ինքը զբաղեցնի ռեկտորի պաշտոնը։ Նշենք, որ Թամարա Մելիքյանը բավական սերտ կապերի մեջ է բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, ում ապօրինությունների մասին մամուլը բազմիցս է գրել։
մանրամասն՝այստեղ:
