Լարված իրավիճակ Վարդենիսում. Տուն-ինտերնատի աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում
Այս պահին լարված իրավիճակ է Վարդենիսում: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վարդենիսի ոստիկանական բաժանմունքի առջև՝ պահանջելով երեկ ձերբակալված տնօրեն Կարեն Խաչատրյանին ազատ արձակել։ Նրանք երեկ ևս ակցիա էին իրականացրել: Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։
Հաղորդման հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։