Լարված իրավիճակ Խորենացի փողոցում. կան բերման ենթարկվածներ
Երեւանի Խորենացի փողոցում, որտեղ նախօրեին զինված ծումբը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, այս պահին լարված իրավիճակ է:
Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին 3 երիտասարդ աղջիկների, որոնք պաստառների վրա ինչ-որ բան էին գրում: Պարզվում է, որ նրանցից երկուսը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դուստրերն են:
