Լատվիայի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային փոխանցված БТР-ների մասին
Լատվիայի կառավարությոը Կիևին է փոխանցել 42 «Patria 6x6» զրահափոխադրիչ և մի շարք այլ ռազմական տեխնիկա։ Ինչպես ւնհաղորդում է «Украинская правда»-ն, երկրի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտարարել է, որ լատվիական արտադրության այս մեքենաները կստանան մարտական փորձարկում Ուկրաինայի ճակատում։
«Սա հնարավորություն է զարգացնելու Լատվիայի պաշտպանական արդյունաբերությունը՝ զրահափոխադրիչների ամրությունն ու մարտունակությունը ստուգելով իրական պայմաններում», — նշել է նախարարը։
Ավելի վաղ Լիտվայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռայմունդաս Վայկշնորասը հայտնել էր, որ արևմտյան ՀՕՊ համակարգերը լիարժեք արդյունավետ չեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, ինչը շարունակում է մտահոգել տարածաշրջանի երկրների ղեկավարությանը։
