«Լավ էլ ճտպտան ես, ինձ խոսացնում ես»,-Ղուկասյանը`լրագրողին
Վերջին օրերի բուռն քննարկումները շարունակվում են պտտվել Սահմանադրական բարեփոխումներ փաթեթի եւ հատկապես Սահմանադրության նոր նախագծի 47 հոդվածի շուրջ` այն է.«Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
Պարզելու համար, թե ի՞նչ կտա մեզ 47-րդ հոդվածը և արդյո՞ք ովքեր ՀՀԿ-ից կկարողանան հայոց լեզվի քննություն հանձնել, եւ թե ինչպե՞ս է առհասարակ Սահամանադրական բարեփոխումներին վերաբերում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Fnews.am-ը փորձեց ստանալ վերջինիս մեկնաբանությունը, ով հարցը լսելուն պես արձագանքեց.
- Ես նախ ասեմ, որ տեղյակ էլ չեմ ու չեմ էլ ուզում իմանամ:
-Պարոն Ղուկասյան Սահմանադրական մի շարք փոփոխություններ են եղել, և ենթադրվում է ,որ պատգամավորները պետք է հայոց լեզվի քննություն հանձնեն. ի՞նչ դրա հետ կապված:
-Գնա ուրիշին հարցրու, ես չեմ ուզում քո հետ խոսամ:
-Իսկ ո՞րն է պատճառը, պարոն Ղուկասյան, որ հարցերից խուսափում եք:
-Ուզում ես խոսացնես ինձ , հա՞ :
-Այո, իհարկե. ուզում եմ իմանալ Ձեր տեսակետը`վերը նշված հարցերի շուրջ::
-Աղջիկ ջան, լավ էլ ճտպտան ես հա~, ինձ խոսացնում ես :Հաջողություն:
Աննա Առաքելյան