Լավ գիտեմ Հայաստանի հավաքականի մարտական որակները. Ցվետանա Պասկալեւա
Բուլղարուհի ռեժիսոր եւ լրագրող, ՀՀ եւ Բուլղարիայի լրագրողների միության անդամ Ցվետանա Պասկալեւան, armsport.am-ի խնդրանքով՝ իր կարծիքը հայտնեց վաղը կայանալիք Հայաստան-Բուղարիա հանդիպման մասին. «Հայաստանի հավաքականի լավ եմ ծանոթ, ես ընկերություն եմ անում հայ ֆուտբոլիստների հետ: Վաղուց եմ երկրպագում Հայաստանի հավաքականին եւ լավ գիտեմ նրանց մարտական որակները: Մաղթում եմ նրանց հաջողություն»:
Հիշեցնենք, որ Հայաստան – Բուևլղարիա խաղը կկայանա վաղը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: