Լավ հումոր արեցին` ամբողջ տունս թալանեցին
Henaran.am-ը գրում է.
«Սրանից երկու ամիս առաջ շատ լավ հումոր արեցին, եկան, ամբողջ տունս թալանեցին»,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով վերջին ժամանակներում իր հետ կատարված կատակներից, ասաց դերասան Արտաշես Ալեքսանյանը «Դրանից լավ հումոր չկար: Իրականություն էր, բայց ինքն արդեն «հումոր» դարձավ»,-նշեց նա:
Հարցին, թե մինչև հիմա չեն հայտնաբերել թալանողներին, նա պատասխանեց. «Ոչ, ամենամեծ հումորը դա է էլի, որ չեն հայտնաբերել»: Ամենատպավորիչ սուտն էլ, որ դերասանը լսել է վերջին օրերին, սա է եղել. «Ամերիկան հարձակվում է Հայաստանի վրա»:
Աղբյուր` Henaran.am