Լավ կլինի լռե՛ք և ոչինչ չխոսեք. Սոֆյա Հովսեփյանը՝ Փաշինյանին
«Իմ՝ վարչապետ դառնալուց հետո չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա: Ու էդքան շահարկվող ՍՈՒ-30-ները դրա վառ ապացույցն են»,- «Հանրային»-ի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էս լու՞րջ: Կլինի ես ասեմ ի՞նչ է պետք: Գուցե էդ դեպքում մի քիչ ես էլ իմ վաստակն ու իմ նման լիքը մարդիկ իրենց վաստակածը խնայեն:
Վրանները դուք եք գնել, ամրաշինական աշխատանքները դուք եք արել, ջերմադիտակներ ու գիշերային տեսահսկման սարքեր դուք եք գնել , զրահաբաճկոնների մասին էլ չասեմ և այսպես շարունակ(թվելու չի):
Լավ կլինի լռե՛ք և ոչինչ չխոսեք այս մասին, որ մենք էլ լուռ ու մունջ մեր վարկերը փակենք: