«Լավագույն հետևանքը նման իրավիճակներում դառնում է լճացումը». Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենամեծ վնասը, որ կարող է հասցնել մեր հասարակությանը «հիբրիդային պատերազմ» կոչվող երևույթը` դա կողմնորոշիչների կորուստն է: Երբ խառնաշփոթ է առաջանում, թե ինչն է լավն ու վատը, կարևորն ու երկրորդականը, ում հավատալ, իսկ ում ոչ: Երբ այդ խառնաշփոթի զոհեր են դառնում նույնիսկ առաջադեմ համարվող մարդիկ, խեղվում է ապագային միտված օրակարգը և սպառվում բարեփոխումների էներգիան: Այդպիսի միջավայրում միայն նեղ, այժմեական շահեր հետապնդողները պատկերացում ունեն իրենց անելիքի և նպատակների մասին: Լավագույն հետևանքը նման իրավիճակներում դառնում է լճացումը, իսկ վատագույն` նահանջը դեպի հեռանկար չունեցող անցյալ...»:
