Լավրովը գնահատել է ԱՄՆ-ի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների բարելավմանը սպասելը երկար չի տևի։ Այս մասին հայտնում է «Ռոսիա-1» հեռուստաալիքը։
«Համենայնդեպս, մեր հույսը չենք կորցնում, որ ամերիկացիները ուշքի կգան, և կվերսկսեն ինչ-որ երկխոսություն։ Եկեք տեսնենք: Սպասելը երկար չի տևի»,- ասել է դիվանագետը։
Մեկնաբանելով ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավատարմագրերի հանձնումը, Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է պահպանվեն անկախ ամեն ինչից, և հույս հայտնեց, որ Սպիտակ տան «միտքը կարթնանա» և երկխոսությունը կվերսկսվի։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ այժմ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները գտնվում են «թեժ պատերազմի» փուլում, քանի որ ուկրաինական զորքերը կռվում են Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով ամերիկյան զենքերը։