Լավրովը գնահատել Է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկխոսության նշանակությունը
Մոսկվայի եւ Վաշինգտոնի լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայեր գլոբալ կայունության ապահովմանը: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ինչպես արդեն հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոշորագույն միջուկային տերությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն Է ընկած մոլորակի վրա ռազմավարական անվտանգության ապահովման համար: Մոսկվայի եւ Վաշինգտոնի լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայեր գլոբալ կայունության ապահովմանը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը»,-ասել Է Լավրովը Բոսնիա-Հերցեգովինայի «Օսլոբոդժենիե» թերթին տված հարցազրույցում: Նախարարը նշել Է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում կան դրական պահեր:
«Այսպես, ղեկավարների ժնեւյան պայմանավորվածություններին համապատասխան, գործարկվել Է ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների մեխանիզմը: Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջգերատեսչական պատվիրակությունների երկու հանդիպումներն անցել են գործնական մթնոլորտում»,-պարզաբանել Է ԱԳ նախարարության ղեկավարը: Բացի այդ, նրա խոսքով, ինչպես պայմանավորվել են Ժնեւում, ռուս-ամերիկյան երկխոսություն Է վերսկսվել լրատվական անվտանգության շուրջ: «Հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի այդ ոլորտում համագործակցությունն ընդգրկի տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների պլանավորված օգտագործման խնդիրների ողջ շրջանակը, այլ ոչ թե սահմանափակվի առանձին վերցրած հարցերով»,-հավելել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: