Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
Հուլիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների՝ «Կիևսկայա Պլոշչադ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գ. Ս. Նիսանովի և «Ռուսահայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Ա. Աբրահամյանի հետ:
Քննարկվել է ադրբեջանական և հայկական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքների կարևորությունը՝ ազգային հիմունքներով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է Ադրբեջանի և Հայաստանի համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման, խթանման համար պայմանների ստեղծման գործում: