Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ չէ իշխանության ղեկին պահել «Կիևի ռեժիմի առաջնորդներին»
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց ոչ այն մասին, թե ինչպես պահել երկրի ներկայիս ղեկավարներին իշխանության ղեկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հիշեցնեմ, որ մենք երբեք չենք հրաժարվել... և միշտ պատրաստ ենք եղել բանակցել։ Բայց ոչ այն բանակցություններին, թե ինչպես պահել Կիևի ռեժիմի առաջնորդներին իշխանության ղեկին»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ եթե «Կիևի ռեժիմը» դադարի պատերազմել՝ հարյուր հազարավոր ուկրաինացիների կյանքեր կփրկվեն։