Լավրովը հայտնել է՝ երբ Ռուսաստանը երկխոսության կգնա Արևմուտքի հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը երկխոսություն կսկսի Արևմուտքի հետ, երբ այնտեղ իշխանության կգան հեռատես մարդիկ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նշել է, որ արևմտյան երկրները փաստացի դադարեցրել են համագործակցությունը Ռուսաստանի հետ և «պատ են կառուցել»։
«Երբ և եթե Արևմուտքում որոշ մարդիկ գան Եվրոպայում և ԱՄՆ-ում կարևոր կառույցները ղեկավարելու, մարդիկ, ովքեր կարող են տեսնել երկու տարվա ընտրական ցիկլերից մի փոքր ավելի հեռուն, մենք, իհարկե, պատրաստ կլինենք լուրջ խոսակցության»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։