Լավրովը հայտնել է, թե ինչու ուշադրություն չի դարձվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի ծրագրին
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ձևաչափի ընտրությունը կատարել են Հայաստանը և Ադրբեջանը։ Դա է եղել պատճառը, որ հայտարարության մասնակիցների կազմում Իրանի խաղաղության պլանին ուշադրություն չի դարձվել: Այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հիմա մենք պետք է մտածենք ոչ այն մասին, թե ով և երբ չկարողացավ օգնել կարգավորման գործընթացին: Նորից շեշտեմ, որ ձևաչափի ընտրությունը եղել է Ադրբեջանի և Հայաստանի կողից: Հենց սա է, և ոչ այլ բան, որ որոշել է հայտարարության մասնակիցների կազմը: Հատուկ ոչինչ չի արվել Իրանի կամ Թուրքիայի դեմ։ Հիմա կարևոր է մտածել, թե ինչպես կարող ենք առճակատման տարածաշրջանը դարձնել համակեցության տարածաշրջան, իսկ լավագույն դեպքում՝ բարիդրացիական և համագործակցային», - ասել է նախարարը Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա Իրանի տարանցիկ շահերի վրա, մանավանդ որ այդ շահերը սրվում են մի իրավիճակում, երբ ամերիկացիները ներմուծել և շարունակում են խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները: «Անհնար է հրաժարվել հիմնական սկզբունքից, որը երկար տարիներ հաստատվել է բոլորի կողմից։ Հակամարտության արդյունքը պետք է լինի հարաբերությունների կարգավորումը ամբողջ տարածաշրջանում», - հավելել է ՌԴ արտգործնախարարը: