Լազար Եսայանի մեկնաբանությունը իր աղմկահարույց հայտարարության մասին.
Չորրորդ Իշխանության զրուցակիցն է Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դոցնետ Լազար Եսայանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
- Շրջանառության մեջ է դրվել ձայնագրություն, որի շրջանակներում Դուք հայտարարում եք, թե ղեկավարությունն արդեն որոշել է՝ Դուք եք լինելու ամբիոնի վարիչի պաշտոնում, և դա այլևս քննարկման ենթակա չէ: Եթե նման հայտարարություն եք անում, ըստ էության, մրցույթն արդեն կասկածի տակ է դրվում: Ի՞նչ եք նկատի ունեցել՝ սա ասելով:
-Այո, ես նշել եմ, որ վերադառնում եմ, և իմ հայտարարություններն ամեն մեկը կարող է մեկնաբանել իր ընկալածի չափով: Խնդիրն այն է, որ ցանկացած ղեկավար իրեն իրավունք կարող է վերապահել ունենալ նախընտրելի թեկնածու, բայց սա չի նշանակում, որ դրանով որոշվում են մրցույթի արդյունքները կամ ելքը: Ինչ վերաբերվում է «քննարկման ենթակա է» արտահայտությանը, ապա ես նկատի եմ ունեցել այն, որ չեմ պատրաստվում քննարկել իմ ղեկավարության կողմից կայացրած որոշումը:
Հայտարարությունն արված է հետևյալ իմաստով՝ ես վերադառնում եմ՝ հայտ ներկայացնելով այդ պաշտոնի համար, և դրա մասին տեղյակ է նաև բժշկականի ղեկավարությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
