Լեւոն Արոնյանը բարձրացավ 4-րդ տեղ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը հրապարակել է նոյեմբերյան վարկանիշային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը առաջադիմել է մեկ հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստի վարկանիշը կազմում է 2797 միավոր:
Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2863): Նրան հաջորդում են իտալացի Ֆաբիանո Կարուանան (2839) եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը (2800):
Հայաստանի հավաքականի անդամ Գաբիրել Սարգսյանը 51-րդն է (2687), Հրանտ Մելքումյանը՝ 64-րդը (2678), Սերգեյ Մովսեսյանը՝ 90-րդը (2659), իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 95-րդը (2657):