Լեհ պատգամավորը հայտարարել է, որ իր ավտոմեքենայի վրա կրակ են բացել
Իմ ավտոմեքենայի վրա Բրյուսելում կրակ են բացել օդամղիչ հրացանով։ Լեհ պատգամավոր Վալդեմար Բուդան այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Ինը ճշգրիտ կրակոց։ Հարձակման պահին ես ավտոմեքենայում չեմ եղել։ Դա նման է ծրագրված գործողության։ Բելգիայի գաղտնի ծառայությունները հետաքննություն են վարում»,- հավելել է նա։
