Լենինգրադյան փողոցում կփակվի հետադարձի տեղը. ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:
Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում կամ Լենինգրադյան եւ Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող) փողոցների խաչմերուկում:
