Լեոնարդո Դի Կապրիոյի նոր ընկերուհին կրկին շիկահեր մոդել է
Հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Լեոնարդո Դի Կապրիոն կրկին փոխել է ընկերուհուն. 22-ամյա գերմանացի մոդել Թոնի Գարնից բաժանվելուց հետո, այժմ Լեոն սկսել է հանդիպել 24-ամյա ամերիկացի դերասանուհի և մոդել Քելի Ռորբախի հետ, ով վերջերս ճանաչվել է «Տարվա նորեկ»՝ ըստ Sports Illustrated Swimsuit պարբերականի, փոխանցում է newsru.com-ը։
2011-ին Բար Ռաֆաելիի հետ բաժանումից հետո, ում հետ սիրավեպը տևել է 6 տարի, Դի Կապրիոն այդպես էլ իր համար կյանքի ուղեկից չի գտել՝ փոխելով զուգընկերուհիներին կես տարին մեկ կամ ավելի հաճախ։ Ընդ որում՝ նրա սիրուհիները, որպես կանոն, բարձրահասակ շիկահերներ են նորաձևության աշխարհից։
ԶԼՄ-ներ