Լևոն Արոնյանի հաղթական մեկնարկը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվող London Chess Classic շախմատային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում:
Ռուս Վլադիմիր Կրամնիկը հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին, իսկ ամերիկացի Ուեսլի Սոն ուժեղ էր իր հայրանկցից` Հիկարու Նակամուրայից:
Տուրի մյուս պարտիաներում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոք-ոքի է խաղացել հոլանդացի Գիրի Անիշի հետ, իսկ ամերիկացի Ֆաբիաոնո Կարուանան կիսել է միավորն աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդի հետ: