Լևոն Արոնյանը՝ ընթացիկ առաջատար
Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ընթացիկ առաջատար է: 7-րդ տուրից հետո Արոնյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Հրանտ Մելքումյանն իր ակտիվում գրանցել է 4,5 միավոր: Վլադիմիր Հակոբյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը:
Մրցաշարը բաղկացած է 15 տուրից: Առաջնությանը մասնակցում է 106 շախմատիստ: