Լևոն Արոնյանը դարձյալ ոչ-ոքի գրանցեց
Մոսկվայում ընթացող աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հինգերորդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը՝ մրցելով ռուսաստանցի Ալեքսանդր Կրամնիկի հետ, հերթական ոչ-ոքին գրանցեց։
Արոնյանը վաստակել է 2,5 միավոր:
Ըստ «Armchess.am»-ի, Ինարկիև - Դին Լիրեն մրցամարտը ևս ոչ-ոքի է ավարտվել:
Գելֆանդ – Մորոզևիչ և Գրիշչուկ – Լեկո մրցամարտերը դեռևս ավարտված չեն:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրից հետո առաջատարը Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկն է: