Լևոն Արոնյանը գոհ է վիճակահանությունից (Տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 10-ին, Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկելու է «Tata Steel Chess» անվանումը ունեցող շախմատային փառատոնը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
A մրցաշարում ելույթ է ունենալու Լեւոն Արոնյանը, ով հանդիսանում է սուպերմրցաշարի գործող չեմպիոնը։ Նա 4 անգամ հաղթել է այս հեղինակավոր մրցաշարում։
Վիճակահանության արդյունքներով Արոնյանը առաջին տուրում սեւ խաղաքարերով մրցելու է խորվաթ գրոսմայստեր Իվան Շարիչի հետ։ Վերջին՝ 13-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Չինաստանը ներկայացնող Դին Լիրենի հետ։
Մրցաշարի մեկնարկից առաջ Արոնյանը հանգստացել է Կուբայում եւ այժմ նոր ուժերով մասնակցելու է մրցաշարին։ Մրցաշարի կազմակերպիչների հետ զրույցում հայ շախմատիստը ասել է հետեւյալը.
«Ես լավ եմ անցկացրել արձակուրդս Կուբայում։ Տարին արդեն փոխվել եւ սկսվել նորը։ Մրցավայր եմ ժամանել երեք օր առաջ։
Անցած շախմատային տարին այնքան էլ հաջող չէր ինձ համար։ Այժմ ես պատրաստ եմ նոր տարվա, այս մրցաշարի համար, որում ես ավանդաբար լավ եմ հանդես գալիս։
Շատ կարեւոր էր ինձ համար արձակուրդս անցկացնել տաք կլիմայում, մինչ «կսկսվի» ձմեռը։
Գոհ եմ վիճակահանության արդյունքներից։ Վերջին տուրում պայքարում ես հաղթանակի համար, եւ ես նախընտրում եմ մրցել սպիտակ խաղաքարերով, այս անգամ էլ այդպես է լինելու։ Վերջին տուրը հաճախ մարմնավորում է մրցաշարում քո ելույթնեը։
Փորձելու եմ լավագույն խաղս ցուցադրել, որպեսզի պաշտպանեմ տիտղոսը։ Սիրում եմ այս մրցաշարը եւ այս քաղաքը եւ ոգեւորված եմ»։