Լևոն Մկրտչյանը փոխարինելու է Վահան Հովհաննիսյանին` Գերմանիայի դեսպանի պաշտոնու՞մ. Հրապարակ
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները` Դիլիջանում սկսված ՀՅԴ Ընդհանուր ժողովը թերեւս մինչեւ կիրակի կտեւի: «Ինչու» հարցին էլ մեր աղբյուրը պատասխանեց, որ քննարկման հարցերի շրջանակը շատ մեծ է: Ընդ որում, եթե մինչեւ ժողովի մեկնարկը ամերիկյան կառույցի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի` Բյուրոյի ներկայացուցիչ դառնալու հնարավորությունները բավականին մեծ էին, ապա այս օրերին, նույն աղբյուրներն ասում են. «Հավաստիորեն կընտրվի ընկեր Հրանտը, կարող եք չկասկածել»: Իսկ ճի՞շտ է, որ Լեւոն Մկրտչյանը փոխարինելու է Վահան Հովհաննիսյանին` Գերմանիայի դեսպանի պաշտոնում: «Ոչ, այս պահի դրությամբ նրա թեկնածությունը դեռ ԱԳ-ն չի ներկայացրել, ագրեման չի ուղարկվել Գերմանիա, հարցը քննարկման փուլում է»: Ինչի՞ց է կախված: «Ընդհանուր ժողովի ելքից, որոշումներից»: Իսկ կմտնի՞ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա: «Ընդհանուր ժողովը տեսնենք ինչ է լինում. այդ հարցը նույնպես ժողովի արդյունքների հետ ուղղակի առնչություն ունի»:
