Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթով ապացուցեց, որ սպառված, թոշակի գնացած գործիչ է. Է. Շարմազանով
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթով ապացուցեց, որ սպառված, թոշակի գնացած գործիչ է: Այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետոսյանի այն հայտարարությանը, որ երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից:
Ինչ վերաբերում է եռյակի՝ հոկտեմբերի 24-ին նախատեսված հանրահավաքին և Ծառուկյանի սպասվելիք ելույթին, Էդուարդ Շարմազանովն ասաց.«Հանրապետականը ո´չ ելույթներով, ո´չ էլ իշխանափոխությամբ մտահոգված չէ: Հանրապետականն ունի իր քաղաքական օրակարգը: Կլինի ամսի 24-ի հանրահավաքը, կլսենք ելույթները, այնուհետև կարձագանքենք»:
