Լֆիկ Սամոյի քրոջ փեսան Արդարադատության նախարարի թեկնածու
«Մեր տեղեկություններով, շրջանառվում է նաև Աժ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսայի՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունը: Ամենահետաքրքիրն այն է, որ երեկ այս անունը միանգամից սկսեց շրջանառվել, ըստ որում՝ լրիվ տարբեր օղակներում, լրիվ տարբեր մարդկանց կողմից: Ի դեպ, պատահականություն էր թե զուգադիպություն, բայց երեկ Սամվել Ալեքսանյանն այցելել էր կառավարություն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպելու:
Թե ինչ էին քննարկել, չկարողացանք պարզել, բայց տեղեկացանք, որ օլիգարխ պատգամավորը շատ գոհ ու երջանիկ է հեռացել կառավարությունից: Ի դեպ, Կորյուն Նահապետյանը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է նախագահի աշխատակազմում, դատախազությունում, դատական դեպարտամենտում, պատգամավոր է դարձել 2009թ.: Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում