«ԼԳՏԲ ֆորումին իմ մասնակցել-չմասնակցելը որեւէ մեկի խնդիրը չէ».Մելինե Դալուզյան
"Իմ ԼԳՏԲ ֆորումին մասնակցել չմասնակցելը որեւէ մեկի քննարկման խնդիրը չէ, եւ առհառասարկ չեմ ցանկանում այդ թեմայով այժմ խոսել",-Fnews.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց աշխարահռչակ սպորտսմենուհի Մելինե Դալուզյանը իր` Լոռու մարզում կայացած ԼԳՏԲ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումին օրերս մասնակցելու վերաբերյալ հարցին:
- Այսինքն հերքում ե՞ք, թե՞ ոչ ձեր մասնակցությունը:
- Ընդամենը չեմ ցանկանում մեկնաբանել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-18 Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նեխաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը:
Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:
Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ:Լուսանկարներում կա նաե֍ Մելինե Դալուզյանը:
Միջոցառմանը ներկա էին մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից :