«ԼՀԿ բոլոր անդամները կարող են մասնակցել Մարտի 1-ի երթին». Էդմոն Մարուքյան
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին անցկացվելիք քայլերթի մասին: Լրագրողներն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո, փորձել են Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմիանա՞ն երթին, թե՞ ոչ. «Ես զարմանում եմ, որ ընդհանրապես նման հարց կա, որովհետև մեր կուսակցությունը, իր հիմնադրման առաջին օրվանից, Մարտի 1-ի օրը մասնակցել է ու հարգանքի տուրք է մատուցել միջոցառմանը: Մենք ավանդույթը պահելու ենք՝ կուսակցության բոլոր անդամները կարող են մասնակցել»:
