Լիանա Զուրաբյանը և սևակասեր հանրությունը Պարույր Սևակի մահվան օրն այցելել են Զանգակատուն
Հունիսի 17-ը Հայ ազգի մեծ բանաստեղծ Պարույր Սևակի երկրային կյանքից հեռանալու օրն է: Ամեն տարի այս օրը ասմունքող Լիանա Զուրաբյանը մի խումբ Սևակասերների և իր սաների հետ այցելում է Զանգակատուն՝ Սևակի տուն թանգարան,ուր միշտ կազմակերպվում է գեղեցիկ միջոցառում։ Շնորհալի երիտասարդները կարդում են բանաստեղծի պոեզիան, պարի խմբեր են ներկայանում,գրողներ և սևակասեր հանրություն,այս տարի ևս մարդաշատ էր Զանգակատունը։
Երիտասարդ ասմունքողը դեռ օր առաջ էր խնկարկում բանաստեղծին, Լիանա Զուրաբյանի բնակարանը և գրասենյակը հարուստ է Սևակյան շնչով և ոչ միայն հիշարժան օրերին, այլ հաճախ է ասմուքողը մոմ վառում խունկ ծխում,և իր հոգու պոռթկումները բարձրաձայն ուղղում երկինք, դե իսկ 17-ին արդեն այցելում սիրելի բանաստեղծի տուն թանգարան և կատարում հոգու պարտքը: