Լիկա Լևոնյան. «Խորենի հետ ամեն ինչ փոխվեց» (լուսանկարներ)
Bravo.am-ը գրում է.
Դերասանուհի, “Laki Dessert Art Studio”-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանի համար վերջին մեկուկես տարին լի էր անձնական կյանքի փոփոխություններով` ամուսնություն, առաջնեկի ծնունդ, նաեւ ազգանվան փոփոխություն. այսուհետեւ նա կրում է սիրելի ամուսնու Լեւոնյան ազգանունը: BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել նորաթուխ մայրիկի հետ, ով պատմել է, թե ինչպես է Խորենն առաջին անգամ գրկել որդուն, ինչպես է իրեն դրսեւորում հայրիկի կարգավիճակում, եւ թե ինչպիսի մթնոլորտ է տիրում իրենց ընտանիքում:
Լիկան փոքրիկին նմանեցնում է ամուսնուն.“Արամի դիմագծերն ամբողջությամբ Խորենինն են, թեպետ առավոտյան, երբ արթնանում է, սուր աչքերով կարծես ինձ էլ է նմանվում”:
Խորհրդավորություն կա երեխայի անվան ընտրության հարցում.“Ուզում էինք, որ անպայման հայկական անուն լինի. Խորենն առաջարկեց Արամ, ես էլ համաձայնեցի: Իր ազգում այս անվան հետ կապված ինչ-որ պատմություն կա, որն ինձ չի պատմում: Ասում է, թե ժամանակը կգա, եւ կպատմի որդուն: Միայն գիտեմ, որ Արամ է եղել նաեւ Խորեն Աբրահամյանի հորեղբոր անունը”:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: