1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՉԵՄ ԳՆԱԼՈՒ ՄՈԴԱՅԻ ՀԵՏԵՎԻՑ

Լիլիթ Հովհաննիսյանն ընդամենը մի քանի տարում կարողացավ հանրահայտ դառնալ ոչ միայն ռեալում, այլև վիրտուալում: Հայկական շոու բիզնեսում նրան է պատկանում երգերի, տեսահոլովակների, շրջագայությունների տարվա ռեկորդը: Միայն այս տարի նա հինգ տասնյակից ավելի համերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանում: Այժմ էլ նոյեմբերին կրկին ԱՄՆ-ում կներկայանա մեծ համերգով, իսկ առաջիկա ծրագրերը բազմաթիվ են: Եվ, ո՞րն է երգչուհու այսքան արագ հայտնի դառնալու ֆենոմենը:

-Վերջին տարիներին ավելի շատ տեսահոլովակ, երգ և համերգ ոչ մի հայ աստղ չի ունեցել: Որտեղի՞ց Ձեզ այդքան էներգիա և, ամենակարևորը, ֆինանսական միջոցներ:

– Փառք Տիրոջը, որ տալիս է ինձ աշխատելու կարողություն և համապատասխան հնարավորություններ զբաղվելու իմ սիրած աշխատանքով: Իսկ ֆինանսները, որոնցով ես ձայնագրում եմ երգեր, նկարում տեսահոլովակներ, միայն ու միայն վաստակում եմ իմ աշխատանքի շնորհիվ: Երկրագնդի վրա չեք կարող գտնել մեկին, որ կասի, թե հովանավորել է ինձ կամ անգամ չնչին գումար է ներդրել իմ կարիերայի վրա: Ամեն բան անում ենք ես ու ամուսինս միասին: Վերջին մեկ տարում ավելի քան 50 համերգով եմ հանդես եկել արտասահմանում և նաև մի քանի անգամ ելույթ եմ ունեցել Հայաստանում և շատ ուրախ եմ, որ հիմնականում գումար եմ վաստակում հենց համերգային գործունեության արդյունքում:

-Դուք Ձեր տեսահոլովակներում շատ եք տարբերվում հայ աստղերից: Միգուցե այդպես ցանկանում եք ներխուժել միջազգային շոու բիզնե՞ս:

– Ոչինչ չեմ արել և հիմա չեմ անում միջազգային շուկա մտնելու համար: Այլապես քայլերս այլ կլինեին: Ասեմ ավելին: Մի քանի անգամ մերժել եմ եվրոպական և ռուսական շուկա մուտք գործելու շատ ծանրակշիռ առաջարկներ ու դրանք մերժել եմ ամենատարբեր պատճառներով: Մի կոնտրակտը չկնքեցի, որովհետև պետք է 5 տարի հայերեն չերգեի: Կարծում եմ` դեռ շատ անելիքներ ունեմ այստեղ` հենց միայն ինձ համակրող հայ հանդիսատեսի համար:

lilit-3

-«Youtube»-ում Ձեր տեսահոլովակները հավաքում են, մեղմ ասած, շատ դիտումներ: Հաճախ Ձեզ մեղադրում են, որ արհեսատականորեն ավելացնում եք դիտումները:

– :))Գիտեմ: Դժվար է հավատալ ինչ-որ մեկի հաջողությանը, մանավանդ որ կեղծիքը այդքան տարածված է: Ես ունեմ պայմանագիր «youtube.com»-ի ու ամերիկյան չափազանց հեղինակավոր «Foollscreen» ընկերության հետ, որոնք իմ տեսահոլովակների վրա տեղադրում են գովազդեր և վճարում են լուրջ գումարներ ամեն մի իրական դիտումի համար: Չես կարող այդ լուրջ ընկերությունների հետ անկեղծ չլինել ու մնալ անպատիժ: Իմ տեսահոլովակներից գրեթե յուրաքանչյուրի դիտումները շատ կարճ ժամանակում անցնում են միլիոնի կամ երկու միլիոնի սահմանագիծը, ու մի բան հաստատ կարող եմ ասել. «Youtube»-ում միլիոնավոր դիտումներ ունենում են այն տեսահոլովակները, որոնք, բացի ինտերնետից, նաև հնչում են ամենուր: Այսինքն` իմ և գործընկերներիս միայն իրական հիթերն ունեն շատ դիտումներ:

-Հաճախ վիրավորանք պարունակող քոմենթներից խուսափել չի ստացվում: Ինչպե՞ս եք վարվում դրանց հետ. թողնո՞ւմ, թե՞ հեռացնում եք:

– Իմ ինտերնետային աշխատակիցները հեռացնում են յուրաքանչյուրի հասցեին հընչած վիրավորանք և սարկազմ պարունակող մեկնաբանությունները: Իմ աշխատանքներն ամեն ոք իրավունք ունի վերլուծել, քննարկել, դրանց մասին արտահայտել իր բացասական կարծիքը, բայց ոչ ոք իրավունք չունի վիրավորել ինձ: Ցավոք, մեզ մոտ խախտված է քննադատելու և չարախոսելու սահմանագիծը: Վերջերս շատ է խոսվում, որ այն մարդիկ, որոնք ընտրել են հանրային մարդ լինելու կարգավիճակը, պիտի պատրաստ լինեն և համակերպվեն բացասական կարծիքի հետ: Այդքան էլ համամիտ չեմ այդ մտքի հետ: Մեզանից յուրաքանչյուրը հայտնի է իր չափով. մեկը հայտնի է իր 30 համակուրսեցիների մեջ, մեկը՝ իր 100 աշխատակիցների շրջանակում, մյուսն էլ` իր 2000000 համերկրացիների մեջ: Սակայն չեմ կարծում, որ հաճելի կլինի Ձեր արած աշխատանքի վերաբերյալ անընդհատ լսել բացասական կարծիքներ կուրսեցիներից կամ աշխատակիցներից: Ու միայն այն պատճառով, որ Դուք նրանցից հայտնի եք:

-Վիրտուալում ամենաշատ լայքերը Ձեր տեսահոլովակներն են հավաքում, բայց և քննադատություններն էլ քիչ չեն: Չե՞ք կարծում, որ գտնվում եք վտանգավոր տեղում. հասարակության կեսը սիրում է Ձեզ, կեսն էլ չի ընդունում:

– Համաձայն չեմ Ձեզ հետ: Եթե «Youtube»-ն ընդունենք որպես հայելի, որը արտիստի ռեյտինգի, պահանջվածության և սիրված լինելու մասին ամենաճիշտ պատկերն է ցույց տալիս, ապա միշտ իմ աշխատանքներում գերակշռում են like-երը: Վերջերս նայում էի Դիսնեյի մուլտերից ու ապշեցի, երբ պատահական տեսա dislike-ների մեծ քանակությունը: Իրոք որ, երբեմն մարդկային երևակայությունն անզոր է հասկանալ dislike-ների պատճառը:)): Այնպես որ ես հիմնականում աշխատում եմ այն մարդկանց համար, որոնք գնահատում են լավ բան անելու թեկուզ չստացված փորձերը:

Մանրամասները՝yesyes.am-ում

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan