Լիլուն մեկնաբանել է իր նշանադրության մասին լուրերը
Երգչուհի Լիլուն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր նշանադրության մասին լուրերին.
«Սիրելի ֆեյսբուքյան ընկերեր, լրագրողներ և երկրպագուներ իմ անձնական կյանքում չկա և ոչ մի նորություն: Ինչ խոսք զարմացած էի երբ ես իմ գործերով ծանրաբեռնված իմանում եմ, որ բազմաթիվ կայքեր իմ նշանադրության մասին են գրում: Դե հաճելի էին դրական ու բարի մեկնաբանություններ կարդալը, իսկ ինչ-ինչ պատճառներվ չարացած մարդկանց մեկնաբանություններին արդեն սովոր ենք)))) ՊԱՐԶԱԲԱՆԵՄ ….
Ինչ վերքբերվում է մատանուն … Նվեր եմ ստացել պարզապես գեղեցիկ մատանի ոչ ավելի ))) Բայց եկեք չմոռանանք սիրելիներս շուտով Նոր Տարի է, փորձենք այս տարվա վերջին օրերը հնարավորինս դրական ապրենք, որպեսզի 2015 թվականը դիմավորենք ավելի դրական ու լավ տրամադրությամբ»: )))