Լինելու են բախումներ տարբեր թեեւերի բանդաների միջեւ. Էքստրասենսի ցավոտ կանխատեսումները
Ինչ սպասել հունիսի 21-ին, ունի գործող իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն, տարբեր քաղաքական ուժերի կողմից կանխատեսվող քաղաքացիական պատերազմի վտանգը որքանո՞վ է ռեալ: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ հայտնի էքստրասենս ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻՑ, ով նախ անդրադարձավ վերջին հարցին` տալով հետեւյալ ուշագրավ պատասխանը.
- Քաղաքացիական պատերազմ չեմ կանխատեսում, բայց նմանատիպ այլ վտանգը բավականին ռեալ է:
- Օրինա՞կ:
- Լինելու են ոչ թե շարքային քաղաքացիների միջեւ բախումներ, այլ բախումներ են կանխատեսվում տարբեր թեեւերի բանդաների միջեւ:
- Ներկա իշխանությունները ունե՞ն վերարտադրվելու հնարավորություն:
- Մինչեւ այս պահը, որքան էլ որ զարմանալի հնչի, այո, ունեն: Սակայն, ըստ տարբեր զգայական դաշտերից եկած էներգիաների, ընտրությունները կարող են լինել երկու փուլով: Այս ընթացքում թշնամին ակտիվանում է, զինվում է ոչ թե օրեցօր, այլ` ժամ առ ժամ: Եվ եթե ասացի, որ քաղաքացիական պատերազմի վտանգը գերթե բացառում եմ, ապա սահմանային լարվածությունները առաջիկայում նոր թափ են ստանալու: Ընդհուպ` լայնամասշտաբ պատերազմի զգացողություն ունեմ:
Ավելին ասեմ Ձեզ, անկախ ընտրությունների արդյունքներից, Նիկոլն ընտրվի, թե մեկ այլ ուժ, ժողովուրդը խորը ճգնաժամ է ապրելու թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես:
Շարունակությունը՝Iravunk.com-ում:
