Լիտվան և Վրաստանը մտափոխվել են` կշարունակեն աշխատանքները ԵԽԽՎ-ում
Լիտվայի և Վրաստանի պատվիրակությունները, որոնք աջակցեցին ուկրաինացի պատվիրակների վրդովմունքին` կապված ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունները վերականգնելու հետ, կշարունակեն իրենց աշխատանքները: Այդ մասին նրանց ներկայացուցիչները տեղեկացրել են РБК-ին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները Ուկրաինայի հետքերով որոշում են կայացրել լքել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել էր ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը: