ԼՈՆԴՈՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ՌՈՒՍ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Մեծ Բրիտանիան արգելափակել է երեխաների իրավունքների հարցերով ՌԴ օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՄԱԿ-ում բրիտանական առաքելությունը։
«Նրան չպետք է ՄԱԿ-ի հարթակ տրամադրել ապատեղեկատվություն տարածելու համար: Եթե Մարիա Լվովա-Բելովան ցանկանում է պատասխան տալ իր արարքների համար, ապա դա կարող է անել Հաագայում»,- ընդգծել են բրիտանացի դիվանագետները։
Նշենք, որ Միջազգային քրեական դատարանը ուկրաինացի երեխաների արտաքսման գործով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել։