Լոնդոնը պաշտոնյաներին կտեղափոխի քաղաքի կենտրոնից
Լոնդոնի իշխանությունները մտադիր են 80%-ով կրճատել քաղաքի կենտրոնում կառավարական շենքերի թիվը և, այդպիսով, պետական ծառայողների մոտ կեսին տեղափոխել ավելի էժան թաղամասերում գտնվող գրասենյակներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այս որոշումն ընդունվել է ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում: Տեղափոխվելու արդյունքում շենքերի վարձակալության արժեքը 1 մարդու հաշվով 1 տարվա համար կնվազի ավելի քան 10 անգամ՝ 35 000 ֆունտ ստերլինգից մինչև 3 000 ֆունտ ստերլինգ:
Արդեն 72 շենք է ազատվել: Իշխանությունները մտադիր են մինչև 2020 թ. պաշտոնյաների զբաղեցրած շենքերի թիվը 2010-ի 143-ից կրճատել մինչև 23-ի:
