Լոպեսն ընդամենը 40 րոպեում վաստակել է 1 մլն դոլար
Ջենիֆեր Լոպեսը գումար վաստակելու աննախադեպ արդյունքներ է գրանցում: Չինական Մակաո քաղաքում կայացած իր մասնավոր համերգից, որը տևել է ընդամենը 40 րոպե, վաստակել է 1 մլն դոլար:
Մինչև Մակաո ժամանելը արդեն մի քանի հարյուր հազար դոլար վճարել էին երգչուհուն, որպեսզի վերջինս ներկայանա իր թիմով և ելույթ ունենա իր նոր երգերով:
Երգչուհու խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ նա մասնավոր համերգներ է տալիս: 2011թ-ին նա երգել է Մարոկկոյում առևտրի կենտրոնի բացման կապակցությամբ, իսկ 2013թ-ին երգել է Թուրքմենստանի նախագահի համար: