Լոռիում 30-ամյա տղամարդը ընկույզ հավաքելուց ընկել է ձորը. 2 օր անհետ կորած էր համարվում
Shamshyan.com-ը գրում է.
Սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 30-ամյա Սևակ Այվազյանը սեպտեմբերի 19-ին դուրս է եկել տնից՝ ընկույզ հավաքելու նպատակով:
Երեկոյան նա չի վերադարձել տուն, իսկ հարազատները սկսել են փնտրել նրան: Հաջորդ օրը ՝ սեպտեմբերի 20-ին Ս. Այվազյանի հայրը ահազանգել է Թումանյանի հրշեջ-փրկարարական ծառայություն և ոստիկանություն, որպեսզի օգնեն գտնել որդուն: Ահազանգից անմիջապես հետո սկսվել են որոնողական աշխատանքները:
Սեպտեմբերի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում հայտնաբերվել է Ս. Այվազյանի դին: Պարզվել է, որ նա սայթաքելով կածանից՝ մոտ 300 մետր բարձրության ժայռից ընկել է ձորը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
